
Խիստ սահմանափակումներ չկիրառած Շվեդիայում գործազրկության մակարդակը բարձրացել է

Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է «Bloomberg»-ը: Փորձագետները նշում են, որ Շվեդիայում գործազրկության մակարդակը կարող է հասնել 17 տոկոսի, եթե պարտադիր արձակուրդի ուղարկված քաղաքացիները մոտ ապագայում չվերադառնան իրենց աշխատանքին:
Շվեդիայի իշխանությունները շարունակում են աշխատանքի համակարգի բարեփոխումների մասին քննարկումները, որոնց համաձայնգործատուները կարող են պարզ ճանապարհով, ավելի քիչ ծախսով մարդկանց ազատել աշխատանքից: Այս առաջարկն առաջացրել է դժգոհություն մի շարք արհմիություններում և ընդդիմությունում, որի ներկայացուցիչները սպառնում են անվստահություն հայտնել վարչապետին, եթե այդ փոփոխություններն ուժի մեջ մտնեն:
Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 33.843, մահացել է 4029 մարդ: