Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանում մտցված սահմանափակումների պատճառով չեն կարող Աֆղանստան հասցնել շուրջ 500 տոննա բժշկական նշանակության ապրանքներ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը։
Աֆղանստանին հարեւան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում է կազմակերպության կանոնադրությամբ: Օգոստոսի 23-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Գլխավոր դատախազը չի գա ԱԺ. կվախենա խայտառակվելուց. Արթուր Ղազինյան
Ամաչելու, որ Արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում և դրանից հետո այրվեցին մի ամբողջ սերունդ, մի ամբողջ Հայրենիք և մի ամբողջ արժեհամակարգ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաքում: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը:
Չի կարող ԱԺ պատգամավորի մուտքն ու ելքը սահմանափակված լինի ՀՔԾ ինչ-որ քննիչի կամքով. Արամ Վարդևանյան
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը 2 դատական հայց է ներկայացրել մեր դեմ՝ պահանջելով հերքում և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:
Գլխավոր դատախազին պետք է ուղիղ հարցնել՝ ինչի՞ էր պետք պրոֆեսոր Չարչյանին կալանավորել. Արամ Վարդևանյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարդասիրական տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները: Նրա կարծիքով, դրանց հետևանքները կարող են տարածվել երկրի սահմաններից դուրս:
Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։
Դատավորի կայացրած ակտում կան կարգապահական վարույթի ու քրեական հանցանքի տարրեր. Արթուր Ղազինյան
Այս պահի դրությամբ ունենք 3 պատանդառված պատգամավորներ և 5 պատանդառված թեկնածուներ. Արծվիկ Մինասյան
Պրոֆեսոր Չարչյանն իր կամքով այսօր ներկայանալու է «Վարդաշեն» ՔԿՀ. Արամ Վարդևանյան
Իշխանությունները հետապնդում են այս կառավարման համակարգին հակադրվողներին. Սեյրան Օհանյան
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը տարածել է Աֆղանստանի կառավարության բոլոր անդամների, այդ թվում նախագահ Աշրաֆ Ղանիի համաներում՝ հայտարարելով, որ նրանք կարող են վերադառնալ եւ ապրել Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է թալիբների բարձրաստիճան պարագլուխ Հալիլ ուր Ռահման Հաքանին Պակիստանի Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հայաստան» դաշինքի հրատապ մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Մոսկվայի մարզում ամֆիբիա-ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվա գետի վրա եւ՝ շրջվել. Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Այդ մասին «Ինտեֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել է իրազեկված աղբյուրը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաև, որպես հրավիրյալ՝ Ուզբեկստանի նախագահը:
«Ս.թ. oգոստոսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և կայացրեց վերջինիս կալանավորելու որոշում։
Մոսկվան պաշտպանում է Թեհրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության հայտը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՌԴ-ի դեսպան Լեւան Ճաղարյանը:
«Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառման շրջանակներում կայանալիք «Էլբրուսյան օղակ», «Մարտավարական հրաձիգ», «Միջօրեական», «Վարպետ-զինագործ» մրցաշարերին, «Մշակույթի բանակ» ազգային մշակութային փառատոնին, ինչպես նաեւ բացման եւ փակման հանդիսավոր արարողություններին մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել իր աթոռից առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի օգոստոսի 23-ից 28-ը Մոսկվայում անցկացվելիք «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, ցուցահանդեսին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» եւ այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի արած կադրային ջարդը հասավ 4 ամիս առաջ իր կողմից նշանակած խորհրդականին․․․
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հանդիպում էր նախաձեռնել իրավապաշտպանների, նախկին ու ներկա ՄԻՊ-երի հետ քննարկելու ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող առկա հարցերը:
ԱՄՆ-ը փոխել է Քաբուլի միջազգային օդանավակայան անձանց թույլ տալու քաղաքականությունը: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչեով մի աղբյուր։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ 40 օր է՝ տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:
Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
2021թ. հունիսին Մեծ Բրիտանիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց «Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» (Build Back Better World «B3W») համաշխարհային ենթակառուցվածքային նախագծի մեկնարկի մասին, որը հավակնություն ունի դառնալու լրջագույն մարտահրավեր չինական «Գոտի և ճանապարհ» («BRI») նախաձեռնության համար։ «B3W» նախագիծը նպատակ ունի մինչև 2035 թվականը լրացնել զարգացող երկրներում 40+ տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքների բացը։