«Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի արած կադրային ջարդը հասավ 4 ամիս առաջ իր կողմից նշանակած խորհրդականին»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի արած կադրային ջարդը հասավ 4 ամիս առաջ իր կողմից նշանակած խորհրդականին․․․

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը։

Նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Դավիթ Սարգսյանը նախկինում բենզալցակայանի աշխատող է եղել, փաստաթուղթ լրացնելիս իր սեռի մասին գրառել է` «արու»։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը իր պաշտոնավարման կես տարում կադրային մեծ ջարդ է իրականացրել, բազմաթիվ պաշտոնյաների ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2021թ․ օգոստոսի 20-ին Դ․ Սարգսյանը որոշել է օգոստոսի 24-ից համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել Արտակ Բոջիկյանին, որին ինքն այդ պաշտոնին նշանակել է այս տարվա ապրիլի 26-ին։ Որպես պաշտոնից ազատելու որոշման հիմք նշված է Արտակ Բոջիկյանի դիմումը»։

Տեսանյութեր

Լրահոս