ՀՅԴ գրասենյակում քաղաքական հավաք-հանդիպում է տեղի ունեցել. եղել է ընդհանուր փոխըմբռնում

Այսօր քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«5 կուսակցություն է մասնակցել՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք»: Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Այսքանը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել,-նշեց նա՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցությունը հանդիպմանը ներկայացրել է դրա ղեկավար Արթուր Վանեցյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930