«Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումներ կիրառելը կարծես թե դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռագիրը»

Արցախի «Արդարություն» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլևս վերածվում է ճգնաժամի։

Երեկ տեղի ունեցած իրադարձությունները մեր մտահոգության վառ ապացույցն էին, որտեղ ՀՀ իշխանությունները ապացուցեցին, որ իրենց գործելաոճը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, էլ չխոսենք ժողովրդի իշխանության մասին։
Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումներ կիրառելը՝ ԱԺ-ի դահլիճում պատգամավորին ծեծելու կամ քաղաքական կուսակցության նախագահի նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով, կարծես թե դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռագիրը։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքական այլակարծություն դրսևորող քաղաքական գործիչների և անհատների նկատմամբ բիրտ ուժ գործադրելու երևույթը և կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930