Նիկոլ Վովաևիչի ժողովրդականությունը հավերժ չէ․ Սերգեյ Մարկեդոնով

«Հեղափոխական կոնսենսուսը ցրվում է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայաստանյան այսօրվա իրադարձություններին ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը, նրա հարցաքննությանն ու ի պաշտպանություն նրա կազմակերպված ակցիային։

Մարկեդոնովը փորձել է զուգահեռներ անցկացնել ՀՀ-ում և ԱՄՆ-ում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների միջև, նշելով, որ Հայաստանն այսօր ԱՄՆ չէ: Թեև, ըստ նրա, ՀՀ-ում իրավիճակը եռում է: «Ծառուկյանի տան խուզարկությունը, ԱԱԾ-ի ակնհայտ քաղաքականացումը Քյարամյանի նշանակմամբ և այս ամենը ոչ այնքան արդյունավետ հակակորոնավիրուսային արշավի ֆոնին»,-գրել է նա։

Մարկեդոնովն այն կարծիքին է, որ հեղափոխական կոնսենսուսը ցրվում է և ձևավորվում է արդեն հետթավշյա ընդդիմություն, ինչի մասին նա կանխատեսել էր դեռ երկու տարի առաջ։ «Իսկ Նիկոլ Վովաևիչի ժողովրդականությունը հավերժ չէ»,- նման կարծիք է հայտնել Մարկեդոնովը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս