Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Հայաստանում օրեցօր խորացող ներքաղաքական, տնտեսական և առողջապահական ճգնաժամը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Չնայած նրան, որ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը հասարակարգի փոփոխության հարց չի դնում, բացի կոմունիստներից, որը ի զորու է լուծել բոլոր վերոնշյալ խնդիրները, այնուամենայնիվ խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները` ընդդիմախոսների ձայնը լռեցնելու համար։ Ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները ոտնահարելով հնարավոր չէ ժողովրդավարություն կառուցել։

Կոչ ենք անում իշխանություններին` վերանայել իրենց քաղաքականությունը, հանգիստ թողնել ընդդիմությանը և իրապես զբաղվել պետության առջև ծառացած խնդիրների լուծմամբ։

ՀԿԿ Կենտկոմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930