Վերաքննիչ դատարանն այսօր կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր ժամը 14-ին մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի մայիսի 13-ին  ներկայացրած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:

Փաստաբանը 168.am-ին փոխանցեց, որ միջնորդել է բեկանել դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, որով դատարանը մերժել էր գրավով ու անձնական երաշխավորությամբ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին կայացած՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին վերջինի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու երկու միջնորդություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930