«15:30 կլինի նիստը, որը կհաստատի արդյունքները». Գևորգ Էմին-Տերյան

Այսօր Երևանի պետական համալսարանում գիտխորհրդի առցանց նիստ էր անցկացվում, ընտրում էին հոգաբարձուների խորհրդի անդամներին։  «Քվեարկությունն ավարտվել է, այս պահին հաշվում են քվեաթերթիկները: 15:30 կլինի նիստը, որը կհաստատի արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստին, որն ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին:

Հիշեցնենք՝ առավոտյան՝ նիստի մեկնարկից առաջ, Գ. Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930