Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս եկավ, որտեղ նրա համակիրներն ու կուսակիցները դիմավորեցին ծափերով:

Հիշեցնենք, որ նա ԱԱԾ-ում է գտնվում ժամը 13:00-ից:

Փաստաբան Նարեկ Ալոյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել որ, որ  Ծառուկյանի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ:

Նա նաև գրել էր. «ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ), հետևաբար Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։

2․ Հարցաքննության տևողության մասին

Հարցաքննության տևողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին ԱՌՆՎԱԶՆ մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

3․ Գագիկ Ծառուկյանի կապի դուրս չգալու մասին

Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մաս)»:

Տեսանյութեր

Լրահոս