Թուրքիայում 54 %-ով նվազել են մեքենաշինական արտադրանքի ծավալները

Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավործ իրավիճակով ամենաշատ տուժած ոլորտներից մեկը մեքենաշինությունն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի «Մեքենաշինության արդյունաբերության հիմնադրամը» (ԱԱՀ) տեղեկություն է հրապարակել 2020թ. մայիսին երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայում մեքենաշինական արդյունաբերության ոլորտում արտադրության և արտահանման ծավալները 2020-ի մայիսին 2019-ի մայիսի հետ համեմատած կիսով չափ նվազել են։

136513 միավորի ցուցանիշեից նվազելով մինչև 63145-ի։ Իսկ արտահանումը դոլարային ցուցանիշով նվազել է 57 տոկոսով։

Մենամեծ անկումը գրանցվել է ավտոմեքենաների արտադրության ոլորտը, որի արտադրությունը գրանցել է 55 տոկոսանոց անկում (արտադրվել է 43264 ավտոմեքենա), իսկ արտահանումը նվազել է 60 տոկոսով (արտահանվել է 31846)։

Տվյալներ են հրապարակվել նաև 2020-ի 1-ին 5 ամիսների կտրվածքով։ Ըստ այդմ՝ ընդհանուր մեքենաշինական ընդհանուր արտադրանքը, բացառությամբ տրակտորների, նվազել է 34 տոկոսով, իսկ արտահանումը՝ 38 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս