Բաժիններ՝

Ուկրաինան հինգերորդ օրն անընդմեջ արձանագրում է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 656-ով: Վերջին հինգ օրվա ընթացքում վարակի ամենօրյա թիվը գերազանցում է 600-ը։ ՏԱՍՍ-ը մեջբերել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովի խոսքերը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 12 դեպք, և առողջացել է 171 հիվանդ։

«Մենք ականատես ենք լինում, որ վերջին 5 օրվա ընթացքում մեր երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 650-ից ավելի է: Մեկ օրում մենք ունեցել ենք 753 դեպք: Մենք արձանագրել ենք դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշներ»,- հավելել է նախարարը: Ստեփանովը կոչ է արել ուկրաինացիներին «չշփոթել կարանտինի ռեժիմի մեղմացումը դրա վերացման հետ»:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31 հազ․ 810-ի, որոնց թվում 14 հազ․ 253 հիվանդ է ապաքինվել, 901-ը՝ մահացել: Ըստ Ստեպանովի՝ ուկրաինացի բժիշկները 1 օրվա ընթացքում կատարել են 10 հազ․ 236 թեստ, որից 7 հազ․ 950-ը արվել է ՊՇՌ-ով, մնացածը փորձարկվել են հակամարմինների համար: Օրական ՊՇՌ թեստերից 8,2% -ը դրական է:

Ուկրաինայում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է մարտի 3-ին Չերնովիցի շրջանում: Մարտի 17-ից երկրում հայտարարվել է կարանտինային ռեժիմ։ Մայիսի 22-ից հունիսի 22-ը Ուկրաինայում գործում է ադապտացիոն կարանտին, երբ տեղական իշխանությունները կարող են ինքնուրույն որոշում կայացնել որոշակի սահմանափակիչ միջոցների վերացման կամ երկարացման վերաբերյալ: Որպես կարանտինի մեղմացման մաս՝ հասարակական տրանսպորտը արդեն վերականգնվել է, հունիսի 5-ից վերագործարկվել է ներքին օդային ծառայությունը, իսկ հունիսի 15-ից՝ միջազգային երթևեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս