ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագիծը չի ընդգրվել օրակարգում

ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկելԿոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, այն չի դիտարկվի Հատկացումների մասին օրենքի քննարկման կամ քվեարկության ընթացքում:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Հենրի Քուելարսը, ով ևս ներկայացրել էր Հատկացումների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ, հետ է կանչել իր նախագիծը օրակարգից:

Հուլիսի 22-ին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռի փոփոխության նախագծի շուրջ քննարկումն ու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում: Սփիեռի փոփոխության նախագիծն առաջարկում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031