«Հուլիսյան մարտերը ցույց տվեցին՝ 2018 թ. հեղափոխությունից հետո մենք հասել ենք դիմակայունության նոր մակարդակի». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում անդրադարձավ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի ռազմական ագրեսիային։
Իր խոսքում վարչապետը մասնավորապես ընդգծեց.

«Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի,  բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի է հասել։ Մեզ կարելի է  ոգևորվել այս փաստից, բայց և այդ ոգևորվածությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքով, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ։ Մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակն արդարության հաղթանակն է, ճշմարտության, մարդկության հաղթանակն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031