«Հայաստանը հավատարիմ մնաց կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններին անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանը խախտում էր դրանք հաջորդաբար». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում հայտնեց, որ անցնող օրերին միջազգային հանրության առջև Հայաստանը ցուցաբերեց պատասխանատու և վստահ պահվածք։

«Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից՝ ամեն անգամ նրա զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ։ Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։

Ի դեպ, այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի մոտեցումները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031