«Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ելույթը, ինչպես միշտ, ինտրիգային էր և կարևոր ռեգիոնալ գործընթացները հասկանալու տեսանկյունից: ՌԴ նախագահն ուղերձներ հղեց՝ ինչպես հակամարտության կողմերին, այլև՝ միջազգային դերակատարներին, որոնք հավակնում են մասնակցել թե տարածաշրջանային ապաշրջափակման, թե դեմարկացիա-դելիմիտացիա, թե Արցախյան կարգավորման գործընթացներին: Նախ՝ հակիրճ ներկայացնենք պուտինյան շեշտադրումները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկում է ունեցել ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ:
InfoPort.am-ը գրել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս օրերին աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է, որի շրջանակում հանդիպում է եղել ռուսաստանյան պաշտոնական տարբեր օղակների հետ:
«Վալդայ» հարթակում ՌԴ նախագահ Պուտինի ամենամյա ելույթից և Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով հանդիպումից հետո տեղեկություններ են տարածվում, թե նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում կարևոր փաստաթղթեր են ստորագրվելու Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափով։
«Արցախում աստղադիտարան հիմնադրելը մեր երազանքներից մեկն էր, բայց որոշեցինք սկսել աստղադիտական լաբորատորիայից: Արդեն կա երիտասարդ երկու աշխատակից, ովքեր ավարտել են ֆիզիկայի ֆակուլտետը, հետաքրքրված են աստղագիտությամբ: Կկազմակերպենք համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կանցկացնենք աստղադիտական դասախոսություններ Արցախի պետական համալսարանում, Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում, ինչպես նաև Արցախի ուսանողները և դպրոցականները հնարավորություն կունենան պարբերական այցեր կատարել Բյուրականի աստղադիտարան»:
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա լարվածության ապաէսկալացման հույսը, որն առաջացել էր երկու երկրի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո, կարճատև էր: Այս մասին Responsible Statecraft պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Վաշինգտոնում և Մադրիդում Լատվիայի դեսպանության նախկին աշխատակից Էլդար Մամեդովը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներից ստացված հարցերը, նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա տեղեկացրել է, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
«Ժամանակին Հայաստանն էր թե՛ փաստաթղթային առումով, թե՛ քաղաքական հայտարարությունների մակարդակում համարվում Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկածները նպատակ ունեին ոչ թե պաշտպանելու Արցախը, այլ ուղղակի տկարամիտ քաղաքականության շնորհիվ թուրքերին հանձնելու Արցախը»։
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությանը:
Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի:
Վարազդատ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցլացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:
Հայաստանում հաջորդ տարվա սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI» միջազգային փառատոնը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներների, արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:
Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի ղեկավարած Արտգործնախարարությունը Հայաստանի Հանրապետության համար այս բախտորոշ աշխարհաքաղաքական փուլում զբաղված է պաշտոնական հաղորդագրությունների որոշ դրվագների կեղծմամբ։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին:
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։
Բայց կա նաև մի ուրիշ տարբերակ. սորոսականները հասկացան, որ կապիտուլյանտը իրանց գցել է, և նախկին տերերը սկսեցին կապիտուլյանտին քննադատել։ Խոսքը գնում է թե՜ դանիկների մասին, թե՜ ԱՄՆ Պետդեպի կողմից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանի մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հույսն առաջիկա ընտրություններին նախկիններն են, բոլոր համայնքներում բանակցում են տեղական իշխանիկների, թաղային հեղինակությունների եւ, առհասարակ, հարգանք ու կապեր ունեցողների հետ եւ խնդրում են աջակցություն: Եվ չնայած Կապանի մասին ՔՊ-ում կատակում են, թե պարտությունը երաշխավորված է, սակայն ՔՊ թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, չի հանձնվում, նա մոբիլիզացրել է ուժերը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարարությունների համար:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։ Սպասվում է, որ կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։ Հանդիպման մոտավոր ամսաթիվ է նշված նոյեմբերի 8-9-ը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հեղափոխության ավարտից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկա իշխանություններին հաճոյանալու և լավ հարաբերությունների հիմք ստեղծելու նպատակով որոշեց ԶՊՄԿ արդեն իսկ մի քանի հազարանոց աշխատակազմը համալրել ևս 1500 աշխատողով, որպեսզի հայաստանյան նորաթուխ իշխանություններն իրենց հաշվետվություններում ձեռքբերումներ ցույց տալու հիմքեր ունենան: Ուշագրավն այն է, որ ԶՊՄԿ աշխատակազմը ուռճացվել է մարդկանց հաշվին, որոնց աշխատուժի անհրաժեշտությունը ընկերությունն ամենևին չուներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը:
Վերջին օրերին իշխանավորները հարձակման նոր դոզա են սկսել ՄԻՊ-ի դեմ՝ միաժամանակ չթաքցնելով իրենց ոգևորությունը, որ Թաթոյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս: Ինչպես հայտնի է, փետրվարին լրանում է Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, և ԱԺ-ն պետք է ընտրի նոր ՄԻՊ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը, վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը:
ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը 2022-ի փետրվարի 23-ին ավարտվում է, ու ինչպես պարզ է դառնում իշխանության ներակայացուցիչների հայտարարություններից, Փաշինյանի թիմակիցները մտադիր չեն նրան նորից վերընտրել այդ պաշտոնում:
Նախ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան։
Նիկոլի մամուլի տված արտահոսքից իմացանք, որ դավաճանական փաստաթղթի ստորագրությունը ն տեսված է նոյեմբերի 9-ին։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իշխանության թևում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 242 միլիոն 482 հազար 541: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիյկան համալսարանի տվյալները: