Աշխարհում COVID-19-ի համավարակի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոն մարդու
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 242 միլիոն 482․541: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիյկան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 միլիոն 929․545 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 45 միլիոն 300․970 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 733․213-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 127․450-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել է 452․811:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 697․341 հիվանդացած, նրանցից մահացել է 604․679 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է 6 միլիարդ 734 միլիոն 421․315 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 634,4:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2260, Հնդկաստանում՝ 324, Բրազիլիայում՝ 2819 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: