Բաժիններ՝

Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում. Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է՝ հետևելու ընթացքին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցլացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարն այցելել է ցամաքային զորքերի ուսումնավարժանքների շտաբ և ստուգել գործողությունների կազմակերպումը, լսել հրամանատարների զեկույցները:

Ընդգծվել է, որ բարդ ռելիեֆ ունեցող լեռնաանտառային տեղանքում անցկացվող զորավարժությունների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է հրամանատարների գիտելիքների, ինչպես նաև կառավարման և որոշումների օպերատիվ կայացման հմտությունների զարգացմանը:

Զորավարժությունների շրջանակում առաջադրանքներ են իրականացվել զորքերի այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031