«2018թ. հեղափոխությունն ընդամենը լափամանի կռիվ էր». Արմեն Բադալյան

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցների մեծ մասը շատ արագ հոգեհարազատ համարեցին արժեքային այն համակարգը, որը կար Հայաստանում մինչև 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները: Եթե երրորդ նախագահը լիներ, և նա շնորհավորեր Լուկաշենկոյին, ոչ ոք դա չէր քննարկի, իսկ հիմա մեծ աղմուկ բարձրացավ, որովհետև հակասության մեջ մտան 2018թ. ապրիլ-մայիսին հռչակված արժեքները և կոնկրետ այդ փաստը՝ շնորհավորանքը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերընտրվելու առիթով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս, որ այս իշխանությունն ավելի ու ավելի է ընդունում նախկինում եղած խաղի կանոնները. «Եվ այդ խաղի կանոններից է բխում շնորհավորելը Լուկաշենկոյին: Նա իր համար հոգեհարազատ է համարում ոչ ժողովրդավարական ճանապարհով ընտրված մեխանիզմները, դրա համար շնորհավորում է»:

Նրա գնահատմամբ՝ Բելառուսում տեղի են ունենում Մարտի 1-ի մասշտաբի գործողություններ. «Իհարկե, 10 հոգի չեն սպանվել, 1-ն է սպանվել, դեռևս կպարզվի՝ ինչ հանգամանքներում, բայց հազարավոր մարդիկ ծեծուջարդի են ենթարկվում: Այստեղ հարց է առաջանում՝ եթե շնորհավորում ես Մարտի 1 իրականացնողներին, քո երկրում ինչո՞ւ ես դատում Մարտի 1 իրականացնողին: Ուրեմն՝ պետք է ընդունենք, որ ճիշտ է արել Երկրորդ նախագահը, որն այն ժամանակ համապատասխան գործողություններ է իրականացրել»:

Քաղտեխնոլոգի տպավորությամբ՝ գործող իշխանությունները մի բանի համար էին պայքարում. «Հիմնական պայքարը, իրենց ձևակերպմամբ՝ լափամանից օգտվելու համար էր: Ընդամենը լափամանի կռիվ էր. քաղաքական մի ուժը մյուս ուժին հեռացրեց, որպեսզի ինքը օգտվի լափամանից: Ընդամենը դեմքերն են փոխվել: Հեղափոխություն եղել է, որովհետև նախկինում լափամանից օգտվում էր քրեաօլիգարխիկ համակարգը, հիմա՝ ավտորիտար գործիչը: Օրինակ՝ Բելառուսում քրեաօլիգարխիկ համակարգը չի իշխում, ավտորիտար գործիչն է իշխում: Հիմա Հայաստանում իշխում է մեկ անձ, ավտորիտար կառավարման համակարգ է Հայաստանում ձևավորվում, ինչպես Բելառուսում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս