Ռուսաստանում սկսվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտել է, որ պատվաստանյութն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկային, սակայն նշել է, որ բանակցություններ են ընթանում նաև ռուսական տեխնոլոգիան արտերկիր արտահանելու ուղղությամբ:
Նախարարը հավելել է, որ 2020թ. վերջին և 2021թ. սկզբին Ռուսաստանը կկարողանա ամսական արտադրել 5 մլն չափաբաժնով պատվաստանյութ: Պատվաստանյութն առաջինը կտրամադրվի բուժաշխատողներին: