«Քաղաքական որևէ պայմանավորվածություն որևէ ուժի հետ չկա». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ թե ՊԵԿ-ում ԲՀԿ-ի հետ կապված ինչ քրեական գործ է հարուցվել, ինքը մանրամասներին տեղյակ չէ:
Նա ընդունելի չի համարում ԲՀԿ-ի կողմից քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալը:
Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ-ը հայտնել էր, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել են անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և ընտրություններում ձայներ ապահովել կուսակցության համար, որի համար էլ քննչական վարչությունում նոր քրեական գործ է հարուցվել:
«Գուցե որպես ընդդիմադիր կամ քաղաքական ուժ՝ շատ ավելի համար է իրենց կողմից այդպես ներկայացնելը, սակայն մի գործընթացը մյուսի հետ բոլորովին կապ չունի: Քաղաքական դաշում մեր ընդդիմադիրների քաղաքական արձագանքը միշտ ունենք: Իսկ հարուցված քրեական գործերի հետ կապված մանրամասներ չգիտեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելուց հետո քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են իշխանությունների և ԲՀԿ-ի միջև, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Քաղաքական որևէ պայմանավորվածություն որևէ ուժի հետ չկա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում