Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը մասնակիորեն հանվեց

Այսօր Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում էր քննել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը:

Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել էին պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել էր աշխատանքը դռնփակ ռեժիմով։

Այսօր  դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գույքի որոշակի մասն ազատելով կալանքից։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին, և միջնորդել նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջնորդությանը կցված փաստաթղթերում առկա են բանկային գաղտնիք պարունակող տվյալներ։
Նախորդ դատական նիստն ընթացել էր դռնփակ ռեժիմով, իսկ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության քննարկումից հետո դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանն անհրաժեշտ էր համարել ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս