«Վարչապետն ինքն է որոշել, որ մենք պետք է ունենանք այսպիսի Սահմանադրական դատարան». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր եզրափակվեց Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող հերթական գործընթացը, որի արդյունքում ամբողջացվեց հեղինակազրկված ու վարկաբեկված մարմնի ձևավորումը:

Կարող ենք արձանագրել, որ ի դեմս գործող Սահմանադրական դատարանի՝ ունենք գործադիր իշխանության դատարան, որն ի զորու չի լինելու իրականացնել իրապես սահմանադրական արդարադատություն:

Այսպիսի արդյունքը բացառապես պայմանավորված է դատական համակարգի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ունեցած պատկերացումներով:

Վարչապետն ինքն է որոշել, որ մենք պետք է ունենանք այսպիսի Սահմանադրական դատարան:

Ավելի ուշ առավել ընդարձակ կանդրադառնամ դատական համակարգի պերճանքին ու թշվառությանը»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1444725219062778&id=100005759414165

Տեսանյութեր

Լրահոս