Նաև սա է պատճառը, որ 2021 թվականի գարնանը «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով փոփոխվեց «Քաղաքացիության մասին» օրենքը և Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Կիևում ինկասատորը կրակ է բացել ինքնաձիգից՝ կարծելով, թե մեքենան փորձում են կողոպտել, հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:
Մեծ Բրիտանիան հունվարի 26-ից Պլան Բ-ից կվերադառնա Պլան Ա-ի․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում հայտարարել է համավարակի սահմանափակումների ավարտի մասին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամին 2021 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում փոխանցված գումարներից 52 միլիարդ դրամի ծախսման ուղղությունները բացահայտելու համար Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովին մինչև հիմա Ֆինանսների նախարարությունը չի կարողանում փոխանցել հաշվետվություն, թե ինչպե՞ս է ծախսվել հատուկ հաշվեհամարին փոխանցված 52 միլիարդ դրամը։
Հադրութ մեկնել եմ 2020թ. սեպտեմբերի 28-ին Շենգավիթի Զինկոմիսարիատից, Հադրութի զորամաս հասել եմ նույն օրը ուշ գիշերը, իսկ դիրքեր բարձրացել եմ հաջորդ օրը առավոտյան։
Հարավային Կորեայի տնտեսությունը 2021 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 4 տոկոսով: Այդ մասին վկայում են Կորեայի բանկի նախնական տվյալները։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ռուբլու արժեքի ներկայիս փոփոխությունը արտացոլում է տնտեսական այն պատժամիջոցների նշանակությունը, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել:
Ո՞րն է ՀՀ զինված ուժերում, բանակում բարեփոխումների ռազմավարությունը՝ ռուսակա՞ն բանակի նմանությամբ բանակ ենք ունենալու, թե՞ հաշվի կառնվեն զինված ժամանակակից արևմտյան միտումները, եթե, իհարկե, այդ բարեփոխումները սկսվել են:
Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ռուսաստանին Swift գլոբալ վճարային համակարգից անջատելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Reuters-ը։
Նիկոլ Փաշինյանը երեկ վիրտուալ ինքնահարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության մաս կազմող Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ:
Երեկ իր ավանդական Նիկոլ Փաշինյան-Տաթև Դանիելյան հարցուպատասխանի ընթացքում, որը, չգիտես ինչու, կոչվում է «Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալիս ԶԼՄ-ների համար», հարց հնչեց նաև հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ստացված Նիկոլ Փաշինյանի համար դրական վճռի մասին:
Երեկ Նիկոլ Փաշինյանը վիրտուալ ինքնահարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Արցախը կոմիունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։ Հերթական սուտն է. ինչո՞ւ: Որովհետև կոմունիկացիաների բացման շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ նույնիսկ չի քննարկվում Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարցը։
Արժանացել է պետական պարգևների։ ԵՊՀ արծաթե հուշամեդալ, 2009, Մարշալ Բաղրամյան մեդալ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։
Հարցին, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի ռազմական սրման դեպքում ի՞նչ դեր կարող է ստանձնել ՀԱՊԿ-ը, Եվսեևը պատասպանեց, թե Ուկրաինայում հասկանում են, որ Ռուսաստանի հետ չեն կարող պատերազմել, ուստի, որքան էլ սուր լինի իրավիճակը, բախման չի հասնի երկու կողմի կամքով:
Գնալով ավելի պարզ է դառնում, որ Ադրբեջանի դեսպանատներն ամբողջ աշխարհում ոչ այնքան դիվանագիտական առաքելություն են իրականացնում, որքան ծառայում են որպես բանկոմատներ, որոնք Ալիևի հրահանգով ապօրինի կաշառք են բաժանում։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։
Օրեր առաջ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը աղաղակող բացահայտումներ կատարեց ՇՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել էին, այդ թվում, նաև ֆինանսական չարաշահումների:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:
Հնարավորինս ճիշտ գնահատելու համար արտաքին անվտանգության առումով մի կողմից Հայաստանի դիմագրաված՝ գոյութենական մակարդակի հասնող սպառնալիքներն ու մարտահրավերները և մյուս կողմից՝ նրան հասու հնարավորությունները, և այդ հենքի վրա ողջամիտ ռազմավարություն ու մարտավարություն որդեգրելու համար, անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ պատկերացնել տարածաշրջանում (թե՛ լայն, և թե՛ ավելի նեղ՝ այսրկովկաս իմաստներով) տեղի ունեցող գործընթացներն ու միտումները:
Առողջապահության համշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Գործկոմն կազակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի (Եթովպիա) թեկնածությունն առաջադրել է այդ պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետի համար: Այդ որոշումը Գործկոմի անդամներն ընդունել են հունվարի 25-ին Ժնեւում վերջինիս 150-րդ նստաշրջանում։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեյդարի որդի Իլհամն ասում է՝ Հայաստանից դրական լուրեր եմ ստանում։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում։
Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին: Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը:
Քաղաքային երկհարկանի ավտոբուսը Լոնդոնի արեւելքում մխրճվել է շենքի մեջ, կան տուժածներ: Այդ մասին հաղորդել է շտապ օգնության քաղաքային ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երեկ ծանոթացել են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցով աշխատանքներին: Նրա խոսքով՝ հաջողությամբ արդեն և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհներ են կառուցվում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանն ստանալուց հետո. դրա հետ մեկտեղ Կրեմլում անհանգստությամբ են հետեում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ, իր հերթին, տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռավար կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։
Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիաճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չեն ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո հենց՝ 173189 որոշում: