«Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու ու թաքցնելու փաստը հանցակազմ չի պարունակում». Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու ու թաքցնելու փաստը, իր պաշտոնը ստանձնելու պահի` 2018 թվականի օրենսդրությամբ հանցակազմ չի պարունակում։

Այո, դա Սահմանադրության ակնհայտ խախտում էր, բայց քրեորեն պատժելի չէր։

Նաև սա է պատճառը, որ 2021 թվականի գարնանը «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով փոփոխվեց «Քաղաքացիության մասին» օրենքը և Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածը։

Դրա շնորհիվ գոնե 2021 թվականի մայիսից սկսած բարձրաստիճան պաշտոն ստացած (կամ վերանշանակված) անձինք (նաև ուժայինները, դատախազներն ու դատավորները), օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության»։

Տեսանյութեր

Լրահոս