
«Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները»

Վարդենիսի ՏԻՄ ընտրությունների մասնակից «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները:
Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին: Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը:
Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք:
Հ.Գ. Երկու դեպքում էլ նույն Գեղարքունիքի մարզային վարչությունն է պատասխանատու ստորաբաժանումը»: