Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի (Գերմանիա) կարծիքով` Ադրբեջանի ագրեսիան չպետք է որևէ մեկին զարմացնի, քանի որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն ավելացնում է ռազմատենչ հռետորաբանությունը` մշտապես սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:
Կորոնավիրուսի համավարակը դժվարացրել է Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունները, բազմաթիվ հարցեր դեռ բաց են, բայց ԵՄ-ն համաձայնության ձեռքբերման է ձգտում:
Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն անդրադարձել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, միացել ակցիային՝ «Ինստագրամի» իր էջում հրապարակելով կարմիր լուսանկար:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի:
Բառերն անզոր ու խեղճ են նկարագրելու ռազմաճակատում մեր զինվորների ու սպաների հերոսությունները: Այսօր հայ ժողովրդի հերոսամատյանում նոր դյուցազնապատումներ ու ասքեր են գրվում, այսօր նոր էջեր են ավելանում մեր փառքի պատմությանը: Հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում ու սփյուռքում շունչը պահած, աղոթքով ու անսահման հպարտությամբ հետևում է մեր գոյամարտի ընթացքին:
ՉԺՀ-ի Հոնկոնգի Հատուկ Վարչական Շրջանի կառավարությունը կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր է կքել Վրաստանի հետ:
Մի քանի տասնյակ տնային տնտեսություններ են այրվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում բռնկած բնական հրդեհներից:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ իր որդին եւ ավագ քույրը որոշել են որպես կամավորներ մասնակցել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատաստանյութի փորձարկմանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարությունը, որով ամենավճռական ձևով դատապարտվել է բռնության էսկալացիան:
«Ռուսաստանին ինչո՞ւ է պետք բարձրաստիճան դիվանագիտական նախաձեռնություն՝ ուղղված Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կարգավորմանը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի 9-րդ օրվա դրությամբ համանախագահ երկրների և միջազգային հանրության դիվանագիտական ջանքերին։
Հանրաճանաչ ռեփեր, դերասան և հաղորդավար Xzibit-ը, «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Արցախի խորհրդանիշ «Պապիկ-տատիկ»-ի հուշարձանի լուսանկարը՝ աջակցության հայտնելով Արցախին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Ղարաբաղում կոնֆլիկտի սրացումը, որն ստացել է մասշտաբային բնույթ և հանգեցրել զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։
Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ խորհրդարանում իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն:
Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զինամթերքի, մասնավորապես՝ ԱԹՍ-ներում կիրառվող սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:
Գուսան Հայկազունը երկու նոր երգ է գրել, որոնցից մեկն ուղղված է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, ուդերին, եզդիներին: Նրանց կոչ է անում ազատագրել իրենց ու տարածաշրջանն ագրեսոր Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայից:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածությունը, սիրիայի գրոհայինների ներգրավումն ամբողջովին փոխել է տեղեկատվական պատերազմի ֆորմատը։ «Փաստացի, մեզ մնում է հետևից մի փոքր հարվածել, և արդեն ինքնըստինքյան մեր գործն անում են արտասահմանյան լրատվամիջոցները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը:
«Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնությունը տեղին է հայտնել: Միշտ չէ, որ որոշակի այդ առանձին լուրերը, որ հայտնում ենք, իրենք ստատիկ բնույթ ունեն: Դրանք արագ փոփոխվում են, իրավիճակները շատ սուր դինամիկ և արագ զարգացման մեջ են: Սպասեք լավ լուրերի, միևնույնն է` հաղթելու ենք»:
Վեց մարդ զոհվել, 14-ը վերքեր են ստացել այն բանից հետո, երբ բեռնատարը մխրճվել է Չինաստանի հյուսիսարեւմտյան Հանսու նահանգի գյուղատնտեսական շուկայի մեջ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն տեղեկությունները, թե ,իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը:
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում լինել չի կարող, հակառակորդը թիրախավորում է Արցախի հայ խաղաղ բնակչությանը, Ադրբեջանին պետք են տարածքներ՝ առանց հայկական բնակչության և Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ փորձում է ավարտին հասցնել դեռ 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում սկսված ցեղասպանության քաղաքականությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։
Ադրբեջանի` Արցախի բնակավայրերի զանգվածային հրթիռակոծման պատասխանը Արցախի ՊԲ ուժերը տալիս են` թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը: Այսինքն, աշխատում են կոնկրետ ռազմական թիրախների ուղղությամբ:
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի կարծիքով՝ Ադրբեջանը սխալ հաշվարկ է արել՝ Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավելով:
Իտալացի ականավոր դիրիժոր և դաշնակահար Ֆաբիո Մաստրանջելոն աններելի է համարում Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: