ՄԽ համանախագահները վերահաստատել են Լավրովի, Պոմպեոյի և Լը Դրիանի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարությունը, որով ամենավճռական ձևով դատապարտվել է բռնության էսկալացիան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: