168 TV ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի առաջին 2-3-րդ օրերից սկսած` միջազգային խաղացողների և առհասարակ միջազգային մամուլի շրջանում ընկալման որոշակի փոփոխություն տեղի ունեցավ՝ հայկական կողմի համար ձեռնտու փոփոխություն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:
Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել է գնալ այս արկածախնդրությանը՝ պատերազմ սանձազերծելուն, իսկ պատերազմում միայն թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ:
ԱՄՆ Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիան ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյաննհ իր ֆեյսբուքյան էջում հետևորդներին պատմել է Ադրբեջանի հարձակման, դրան Թուրքիայի աջակցության և հակամարտությանը Սիրիայից վարձկանների ներգրավման մասին:
ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 99 կողմ ձայն:
«Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության եւ կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը եւ հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր սրացման գլխավոր նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Ղրղզստանում որոշ քաղաքական ուժեր, օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անցած գիշեր փորձել են հանրապետությունում զավթել իշխանությունը:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Ադրբեջանի զինված ուժերն արգելված կլաստերային ռումբեր են օգտագործում հայերի դեմ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել Հայաստան։ «ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու: Այցը պլանավորված է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան»,- ասաց նա՝ հավելելով, որ միջոցառումները սկսվելու են հոկտեմբերի 9-ից։
13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Գրության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի և Արցախի Հանրապետություններում պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավանդը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած […]
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մեկնելու է Ադրբեջան. այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն: Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի կորուստները 9:00-ի դրությամբ
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուր նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Ահաբեկչության ֆինանսավորման և ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների համար կարելի է դիմել համապատասխան ֆինանսական միջոցների սառեցման պահանջով (Ադրբեջանին պատկանող կամ ադրբեջանական իշխանությունների հետ սերտ փոխկապակցված անձանց և կազմակերպությունների), ինչը զգալիորեն կբարդացնի Ադրբեջանի համար նոր սպառազինություններ ձեռք բերելու հնարավորությունը հիմա, ինչպես նաև կարող է ունենալ զգալի ընդհանուր սթափեցնող ազդեցություն (եթե դա հնարավոր է Ադրբեջանի իշխանությունների դեպքում):
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային «խաղացողներին» կոչ է արել օգնել անհապաղ զինադադարի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր դրեց: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել Ուլիխանյանին նշանակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների՝ հակամարտության կողմերին ուղղված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատելու մասին հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, պատերազմ է սկսել Արցախի դեմ. արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ ու արյունալի մարտեր։ Այս ժամանկահատվածում չափազանց էական նշանակություն ունի նաև տեղեկատվական պատերազմը: Չնայած մեր հասարակությունը մեծամասամբ ի ցույց դրեց նման վիճակներում տեղեկատվական գրագիտության բավականին բարձր մակարդակ, այդուամենայնիվ, հաճախ հատկապես սոցցանցային տիրույթում տարածվում են տարբեր ապատեղեկություններ, որոնք ուղղորդվում են ադրբեջանական հարթակներից։