![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանում բեռնատարը մխրճվել է շուկայի մեջ, վեց մարդ զոհվել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030395.jpg)
Վեց մարդ զոհվել, 14-ը վերքեր են ստացել այն բանից հետո, երբ բեռնատարը մխրճվել է Չինաստանի հյուսիսարեւմտյան Հանսու նահանգի գյուղատնտեսական շուկայի մեջ:
Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել Մինսյան գավառում:
Մեծածավալ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը: Վեց մարդ զոհվել, եւս 14-ը տուժել են, որոնցից հինգը գտնվում են ծանր վիճակում:
Միջադեպի պատճառը պարզվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: