Բաժիններ՝

Հոնկոնգը կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր է ստորագրել Վրաստանի հետ

ՉԺՀ-ի Հոնկոնգի Հատուկ Վարչական Շրջանի կառավարությունը կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր է կքել Վրաստանի հետ: Ինչպես հայտնել է տեղի վարչակազմի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 5-ին փաստաթղթի տակ իր ստորագրույթյունն է դրել ֆինանսական ծառայությունների եւ գանձապետարանի գործերի քարտուղար (նախարար) Քրիստոֆեր Հուեյը։

«Վրաստանը զարգացող տնտեսություն է, որը մասնակցում է (Չինաստանի առաջադրած) «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Համաձայնագիրը սահմանում է հարկային իրավունքների բաշխումը երկու իրավասությունների միջեւ, ինչը «ներդրողներին կօգնի ավելի լավ գնահատելու իրենց պոտենցիալ հարկային պարտավորություններն անդրսահմանային տնտեսական գործունեությունից՝ դրանով իսկ նպաստելով երկկողմ առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը»:

Վրաստանը դարձել է 45-րդ երկիրը, որի հետ Հոնկոնգը նման համաձայնագիր է ստորագրել: Հաղորդագրության մեջ չի ճշտվում, թե այն հատապես երբ կմտնի ուժի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս