![](/banners/BeFunky-design.jpg)
Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին․ 24news.am
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/Samvel-Karapetyan.jpg)
Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։ Այս մասին 24news.am-ին հայտնել են բանակին մոտ կանգնած կայքի աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։
«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», – ասել է 24news.am-ի աղբյուրը։
Ի դեպ, աղբյուրի տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։