Բնական հրդեհները Նոր Զելանդիայում մի քանի տասնյակ տներ են ոչնչացրել
Մի քանի տասնյակ տնային տնտեսություններ են այրվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում բռնկած բնական հրդեհներից: Այդ մասինհոկտեմբերի 5-ին հաղորդել է Նոր Զելանդիայի ռադիոն:
Հրդեհն սկսվել է նախօրյակին՝ հոկտեմբերի 4-ին, լեռներում եւ տարածվել ուժեղ քամու պատճառով՝ մի շարք բնակավայրերի բնակիչներին ստիպվելով լքել իրենց տները:
«Մենք կարծում ենք, որ տների 60-70 տոկոսը ոչնչացվել է»,-ռադիոկայանի եթերում հայտնել է Վայիտակի օկրուգի ղեկավար Գարի Կիրչերը: Նոր Զելանդիայի հրշեջ ծառայության տվյալներով՝ քամին սաստիկ դժվարացնում Է հրդեհների մարումը, որոնք ներկայում ոչնչացրել են 4,6 հեկտար տարածք: Մարման աշխատանքներին գործի են դրվել ութ հրշեջ հաշվարկներ եւ 11 ուղղաթիռներ:
Տուժածների մասին չի հաղորդվում: Մինչդեռ, օդերեւութաբանները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին տարածաշրջանում կարող է ոչ մեծ անձրեւ տեղալ, ինչի շնորհիվ, կարող է պատահել, որ հնարավոր դառնա կրակը զսպել մինչեւ հոկտեմբերի 6-ի երեկոյան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: