Բաժիններ՝

Վրաստանում պայթյուն է տեղի ունեցել ածխի հանքահորում

Առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս ութը վնասվածքներ ստացրել Վրաստանի Տիբուլի քաղաքի (Իմերեթի երկրամաս) ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հունվարի 31-ին այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Բոլոր տուժածներին արդեն տեղափոխել են Թբիլիսի: Նրանք տարբեր աստիճանի ծանրության այրվածքներ ունեն: Ողբերգության պատճառը կպարզի հետաքննությունը: Տղիբուլիում են գտնվում քարածխի արդյունահանման տասնյակ հանքահորեր: Դրանց մեծ մասը պատկանում է «Սաքնաշիրի» ընկերությանը: Այդ քաղաքում ածխի արյունահանման հանքահորեր ունեն նաեւ այլ ընկերություններ: Հանքահորերի մեծ մասը 2018 թանկանից չի աշխատում մի շարք ողբերգություններց հետո, որոնք մի քանի մարդու կյանք են խլել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս