ՔՊ-ում զբաղված են իրար դեմ բողոք գրելով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին ընդառաջ, ներկուսակցական պայքարն օրեցօր սրվում է։

Չնայած նախապես որոշվել է, որ վարչության անդամի թեկնածուները սահմանափակված են իրենց քարոզչական նյութերը տարածել սեփական ֆեյսբուքյան էջերում, սակայն որոշ թեկնածուներ չեն պահպանում այդ արգելքը եւ փորձում են անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել։

Այդ արգելքի հասցեատերերը հատկապես կարկառուն եւ համացանցում լայն լսարան ունեցող կուսակցականներն են, որոնց հրապարակումները լայն տարածում են գտնում, եւ, հետեւաբար, անհավասար մրցակցային պայմաններ են առաջանում, սակայն առաջադրված 42 թեկնածուներից շատերը երբեմն խախտում են այդ կանոնը եւ հայտնվում վերահսկող մարմնի ուշադրության կենտրոնում։

Ասում են՝ թեկնածուներն ավելի շատ իրար դեմ բողոք են ներկայացնում, քան քարոզարշավ իրականացնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031