Հայաստանի առողջապահության և Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման մի շարք հուշագրեր են ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության Սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 

Այն կխթանի երկկողմ համագործակցությունը բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանում և Իրանում գրանցված բժշկական արտադրանքի անվտանգության, որակի և արդյունավետության մասին տվյալների, փորձի և գիտելիքների փոխանակում և այլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031