Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Աթենքում լույս տեսնող «Kathimerini» թերթը մանրամասն վերլուծությամբ անդրադարձել է Իսպանիայի և Իտալիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պարբերականը շեշտում է, որ այդ գործընկերությունը մատակարարումներից բացի ներառում է նաև համատեղ արտադրություն, տեխնոլոգիական տրանսֆերներ և նույնիսկ ընկերությունների գնման գործարքներ։

Թուրքիան և Իսպանիան մասնավորապես համագործակցում են եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների արագացված մատակարարման շուրջ, ինչպես նաև նոր ավիակրի նախագծի վրա։

Անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար զարգանում է գործընկերություն թուրքական «Baykar» և իտալական «Leonardo» ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:

Հունական պարբերականն ընդգծում է նաև, որ այդ համագործակցությունը Թուրքիայի համար դռներ է բացում դեպի Եվրոպայի ռազմարդյունաբերական շուկա, մինչդեռ Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Թուրքական մամուլը եզրակացնում է, որ Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի ռազմական համագործակցության ընդլայնվող աշխարհագրությունից։

Տեսանյութեր

Լրահոս