Հանրությունը պիտի տեսնի՝ ինչ ոչնչության հետ գործ ունի՝ ի դեմս ՔՊ-ի. չգիտեի՞ն ձայնագրությունների իրական բովանդակությունը. Գառնիկ Դանիելյան

Կարծո՞ւմ եք ՔՊ-ն չգիտեր ձայնագրությունների իրական բովանդակության մասին. Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ ձայնագրությունները կտրել էին, մոտաժել, «փուչիկ գործ սարքել, որն արդեն տրաքել է»։

«Չհավատաք թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին։ … Բացի ընդդիմադիր լինելը, եթե պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց. էս ապիկարների հետ խոսալու բան չկա»,-ասաց նա՝ նշելով, որ մեղադրվող մարդիկ ազգի նվիրյալներ են։

Դանիելյանը նշեց, որ ակտիվ խոսակցություններ են գնում, որ սրբազանի պայքարի շրջանակումսեպտեմբերին, աշնանային նստաշրջանին իրեն և Իշխան Սաղթելյանին պետք է անձեռմխելիությունից զրկեն, քրեական գործ հարուցեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031