Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը Լեռնային Ղարաբաղում:
«Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ ջան, հիմա հոգեբանական առումով շատ կարևոր փուլ ենք մտնում։ Հոգեբանական և տեղեկատվական դիվերսիաներն առավել հավանական են դառնում հենց նման պահերին, երբ հակառակորդն արդեն համոզվել է, որ ռազմի դաշտում տանուլ է տվել, բայց իրեն խիստ անհրաժեշտ է ինչ-որ արդյունք ցույց տալ։
Հակառակորդն առավոտվանից ցամաքային զորքերով չհասնելով հաջողության, փորձում է մեծ թվով ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակը փոխել։ 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԶՈւ-ի ԳՇ-ում աչքիս էլի խաբել են Իլյուշին, քարտեզը սխալ են ցույց տվել»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի մոտ ավելի վաղ նոր տիպի կորոնավիրուս էր հայտնաբերվել, հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա Սպիտակ տան Հարավային բացատում կայանալիք միջոցառմանը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրադարձությունների այս փուլը պետք է մանրամասն վերլուծել՝ հասկանալու, թե ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը։
Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոջալուից Հադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, եւ քննարկելու են ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուր ունեինք, որ նախօրեին ՀՅԴ ղեկավարները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր հարցին, թե եղե՞լ է նման հանդիպում, ո՞ւմ նախաձեռնությամբ ու ի՞նչ թեմայով, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մենք բոլորի հետ հանդիպում ենք, ինչն անհրաժեշտ է, հրապարակայնացնում ենք»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արտասահմանյան լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք» անվանումը, երբ խոսում են արցախա-ադրբեջանական բախումների նորօրյա փուլի մասին: Նույնը՝ «Newsweek»-ը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հնարավորություն կա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ գրեթե 11 ժամ տևած մոսկովյան բանակցությունից հետո․ 1TV
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է հոկտեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,- տեղեկացնում է Արցախի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հրադադար: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Քիչ առաջ Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կրկին ընդմիջվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը շարունակվում է արդեն 7 ժամից ավելի։ Նախատեսվում էր, որ նախարարները հանդիպման արդյունքները կներկայացնեն ճեպազրույցի ընթացքում, սակայն այս պահին հանդիպումը ընդմիջվում է 10-15 րոպեով շարունակելու ակնկալիքով։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Աշխարհում կոսմետիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ L՚Oreal-ը, պլանավորում է փակել ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների առանձին կետեր, որպեսզի վերակառուցավորի իր լյուքսային գործառնությունները համավարակի պայմաններում սպառողների գործելակերպի մեջ լուրջ փոփոխությունների կապակցությամբ:
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 70,4 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6,9 միլիոնը:
Ճապոնիայի կառվարությունը մտադիր է ուժեղացնել վերահսկողությունն օտարերկրացիների եւ արտասահմանյան ֆիրմաների կողմից ռազմակայանների, ատոմային էլեկտրակայանների եւ այլ կարեւոր օբյեկտների շրջանում, ինչպես նաեւ առանձին կղզիներում հողամասերի գնման գործարքների նկատմամբ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ներկայացնում են բանակցությունների արդյունքները․ ՈՒՂԻՂ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 823 միլիոն եվրո է տրամադրել Եվրամիության ութ երկրների տարերային աղետների եւ համավարակի հետեւանքների դեմ պայքարի համար:
Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: