«Հոգեբանական և տեղեկատվական դիվերսիաներն առավել հավանական են դառնում հենց նման պահերին»․ Միքայել Զոլյանը զգոնության կոչ է անում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ ջան, հիմա հոգեբանական առումով շատ կարևոր փուլ ենք մտնում։ Հոգեբանական և տեղեկատվական դիվերսիաներն առավել հավանական են դառնում հենց նման պահերին, երբ հակառակորդն արդեն համոզվել է, որ ռազմի դաշտում տանուլ է տվել, բայց իրեն խիստ անհրաժեշտ է ինչ-որ արդյունք ցույց տալ։

Այնպես որ՝ մեր զգոնությունը և զսպվածությունը չենք կորցնում, զգացմունքներին տուրք չենք տալիս, սադրանքներին չենք տրվում։ Մեր զինվորներն ու դիվանագետներն ամեն ինչ ճիշտ են անում։ Իսկ հակառակորդը «դեռ տաք ա», դեռ չի հասկանում, ինչ է եղել, չնայած որոշ մտածող մարդիկ այնտեղ արդեն կարծես թե սկսում են գլխի ընկնել։

Մի խոսքով, հանգիստ և զուսպ շարունակում ենք մեր պայքարը։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։

https://www.facebook.com/mikael.zolian/posts/10157731781701824

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031