Բաժիններ՝

Վաշինգտոնը հավաստել է Թրամփի մասնակցությունը Սպիտակ տան Հարավային բացատում հոկտեմբերի 10-ի միջոցառմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի մոտ ավելի վաղ նոր տիպի կորոնավիրուս էր հայտնաբերվել, հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա Սպիտակ տան Հարավային բացատում կայանալիք միջոցառմանը: Այդ մասին է վկայում պետության ղեկավարի գրաֆիկը, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Միացյալ Նահանգների ղեկավարի ելույթը նվիրված կլինի երկրում «օրենքի եւ կարգ ու կանոնի պահպանման համար խաղաղ բողոքներին», նշված է փաստաթղթում: Ավելի վաղ Հարավային բացատում հանրության առջեւ ելույթ ունենալու Թրամփի պլանների մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ:

Թրամփը, հեռուստաընկերության տվյալներով՝ հավաքվածներին ճառով կդիմի Սպիտակ տան պատշգամբից: Դա կդառնա նրա առաջին հրապարակային ելույթը նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո: ԱՄՆ-ի նախագահի բուժող բժիշկ Շոն Քոնլին ավելի վաղ նշել է, որ Թրամփի մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության սաստկացման նշաններ չեն դիտվում: Նրա կարծիքով՝Թրամփն ինչպես երեւում է, հոկտեմբերի 10-ին կդադարի կորոնավիրուսով շրջապատողներին վարակելու վտանգ ներկայացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031