Հայկ Մարությանը 5 դպրոցի տնօրենների ազատել է աշխատանքից
Հայկ Մարությանի որոշումներով` մի քանի դպրոցներում տնօրեններ ազատվել են աշխատանքից։ Խոսքը «Երևանի հ.171 հիմնական դպրոցի», «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոցի», «Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոցի», «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոցի» և «Երևանի հ.187 միջնակարգ դպրոցի» տնօրենների մասին է։
«․․․Արամ Սաֆարյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
․․․Գարեգին Ներսեսյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
․․․Վիկտորիա Ռուխկյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ազատել «Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 16-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
․․․Անուշ Աբելյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից ազատել «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 21-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
․․․Վյաչիսլավ Ղևոնդյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից ազատել «Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 26-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»,– ասված է հրամանների մեջ։
«Երևանի Լ. Շանթի անվան h. 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ։