Գերիների հետ կապված Ալեն Սիմոնյանի ձայնագրությունը հոգեբանական տեխնիկայի կիրառման սցենարի մի մասն է

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին հայտնի ձայնագրությունը  հոգեբանական տեխնիկայի կիրառման սցենարի մի մասն է:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ նաև նշված ձայնագրությանը և դրա արտահոսքին հաջորդած գործընթացներին:

«Ալեն Սիմոնյանի հրաժարականի գործընթացը նախաձեռնել են ընդդիմադիր 2 խմբակցությունները, և այդ փաստաթուղթը շրջանառության մեջ է: Ես ուզում եմ Ալեն Սիմոնյանին հիշեցնել իր այդ օրվա ստատուսը, որ այս պահին՝ հանդգնում են ընդդիմադիր… բա էդ դուք ինչո՞ւ էիք հանդգնում Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնել: Գործառնական տեսանկյունից Ալեն Սիմոնյանի և Հայկ Մարությանի պաշտոնները խիստ տարբեր տիրույթում են, բայց համեմատական են. բա էդ ո՞նց ստացվեց, որ հանդգնեցին, և այլն….

Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի պահվածքը թե՛ ԱԺ-ի ներսում, թե՛ միջազգային հարթակներում, և թե՛ ՌԴ կողմի ապտակները դիվանագիտական՝ մենք միացանք «Հայաստան» խմբակցության այդ նախաձեռնությանը:

Գերիների հետ կապված Ալեն Սիմոնյանի ձայնագրությունը այդ հոգեբանական տեխնիկայի կիրառման սցենարի մի մասն է.  հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկուկես ամիս առաջ հնչեցնում է  գերիների գերեվարման դեպքերը քննելու հետ կապված այդ գաղափարը, որից մեկ ամիս հետո լինում է այդ ձայնագրությունը, դրա հաջորդ օրը կասկածելի կերպով հրապարակվում են 5 վերադարձված գերիների ցուցմունքները,  և եթե չեմ սխալվում, նույն երեկոյան կամ հաջորդ առավոտյան վեց գերիներ ձերբակալվում են»,- նշեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս