Արթուր Վանեցյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Մամիկոն Ասլանյանին
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։
Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ:
#Դբա_լավը
#Մորթիլ_տենք
#Կրիլ_տենք»։