«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը: Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը:
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրի տարածքում արգելել են «Ֆեյսբուքն ու ընդհանրապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով է հանդես եկել։
Պերենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են չորրորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է ձեթերի եւ հացահատիկի արժեքը:
Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա նիստը, որը պետք է Դավոսում անցկացվեր 2021 թվականի հունվարին, անցկացվելու է 2021 թվականի մայիսի 18-21-ին, շվեյցարական Լյուցեռնում։
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) հաղթահարել է ընտրությունների մասին օրենքում ուղղումների՝ նախագահ Ռումեն Ռադեւի արգելքը, որը դրվել էր սեպտեմբերի վերջին: Վիճելի օրինագծի պաշտպանությամբ հանդես է եկել 124 պատգամավոր, դեմ՝ 59-ը։
Ֆրանսիայի հնագետները Պոնտարլիե կոմունայում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերել են ֆրանկների բնակավայրի մնացորդներ, որն անհետացել է նույնքան անսպասելիորեն, ինչպես եւ հայտնվել էր:
Դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսը հեռուստաբանավեճերի ժամանակ ավելի համոզիչ էր իր հանրապետական մրցակից Մայքլ Փենսից:
Ֆրանսիայի հայ համայնքը բազմամարդ բողոքի ցույց է անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ` դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը:
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է հինգ միլիոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին
Արդարադատության եւ իրավունքի գերակայության պահպանման հարցերի եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել է, որ Եվրոպայում նկատվում է բացասական միտում՝ կապված մամուլի ազատության հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարություն տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ:
Առնվազն երկու մարդ է ռումբի պայթյունի հետեւանքով տուժել Դերիա քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հարավ-արեւմուտքում:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը:
Դիտարկմանը՝ բայց անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա կատարած այցի ժամանակ հորդորեց Թուրքիային՝ օգտագործել իր զգալի ազդեցությունը՝ թուլացնելու լարումը, նա այսպես արձագանքեց. «Թուրքիայի շանտաժն աշխարհի հանդեպ ունի տարիների պատմություն, Թուրքիան տարբեր հարթակներում միշտ շարժվել է շանտաժի և ֆինանսական կախվածության ճանապարհով: Շատ բաներ Թուրքիային ներվել է՝ հենց ելնելով նրանից, որ նա բավականին հարուստ պետություն է և կարողանում է մեծ կազմակերպությունների համաֆինանսավորող հանդիսանալ: Բայց այսօր հանդուրժելով Թուրքիայի այս պահվածքը՝ Եվրոպան ինքն է կանգնում պրոբլեմի առաջ»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը և միտումնավոր ռմբակոծությանը:
Վերջին օրը նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայի 4 058 բնակիչների մոտ (1 200-ով ավելի, քան հոկտեմբերի 7-ին), դա առավելագույն ցուցանիշն է ապրիլի սկզբից իվեր:
Դիտարկմանը, թե տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմում հայ գերի կա, Հովհաննիսյանն արձագանքեց` հստակ տեղեկություններ չունի, բայց ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում շատ հաճախ գերի ունենալու հավանականությունը բացառված չէ:
«Չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ անմարդկային այս հարձակումը: Բոլոր խոշոր, հատկապես եվրոպական պետությունները չպետք է սահմանափակվեն միայն հայտարարություն անելով: Անհրաժեշտ է իրապես օգնել Հայաստանին ու Արցախին: Մեծ երկրները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, կարող են իսկապես կանգնեցնել Էրդողանի ու Ալիևի խենթությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանը (Peter Jam):
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզ Մանիերոն (M5S, «Հինգ աստղ» շարժում) խորը մտահոգություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում օտարերկրյա զինյալների և ջիհադիստների ներգրավվածության վերաբերյալ։
Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: Հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը:
«Դրանք տեղեկություններ են, որոնց ես չեմ տիրապետում: Եթե եղել է նման հայտարարություն, նշանակում է` համապատասխան ծառայությունները, մասնավորապես, ԱԱԾ-ն, հակահետախուզությունը և մյուս ծառայությունները, որոնք այս ոլորտի պատասխանատուներն են, ունեն համապատասխան փաստարկներ և ուրեմն զբաղվում են այդ ուղղությամբ: Եվ շատ կարևոր է, որ բացահայտվել են նման բան պլանավորողները»:
Արցախյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմական թեժ գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին արագացել են հրապարակային դիվանագիտական գործընթացները։ Դրանցում ակտիվ մասնակցում են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Եվրամիությունը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ինչպես նաև, բնականաբար, հակամարտող կողմերը։ Նկատելի է, որ վերջին օրերին արևմտյան և ռուսական ոչ այնքան ակնհայտ, սակայն ակտիվ ճնշումների արդյունքում հաջողվեց փոքր-ինչ մեղմել Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանության մակարդակը, և դա հատկապես նկատելի դարձավ վերջին 3 օրերին Լավրով-Չավուշօղլու, Չավուշօղլու-Ստոլտենբերգ բանակցություններից հետո, որոնց, ի դեպ, հաջորդեց թուրք ԱԳ նախարարի այցն Ադրբեջան։
Քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները, ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ:
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը իր բազմամիլիանոց հետևորդներին հորդորել է դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և աջակցել Հայաստանին: