Ձեթերի համաշխարհային գները ութ ամսվա ընթացքում հասել են առավելագույն մեծության

Պերենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են չորրորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է ձեթերի եւ հացահատիկի արժեքը: Ինչպես հոկտեմբերի 8-ին հայտնել է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի՝ պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների ինդեքսի ամսական փոփոխությունները, սեպտեմբերին կազմել է 97,9 կետ, ինչը 2,1 տոկոսով ավելի է, քան օգոստոսին, եւ 5 տոկոսով բարձր՝ 2019 թվականի նույն ցուցանիշից:

Կազմակերպության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ ՖԱՕ-ի՝ ձեթերի գների ինդեքսը սեպտեմբերին աճել է 6 տոկոսով եւ հասել «վերջին ութ ամսում ռեկորդային մակարդակի»:

Մասնագետները դա բացատրում են «աշխարհի շուկաներում ակտիվ պահանջարկի ֆոնին արմավաձեթի, արեւածաղկի եւ սոյայի ձեթի գնանշումների» աճով: Նշվում է, որ օգոստոսի համեմատությամբ ՖԱՕ-ի՝ հացահատիկի գների ինդեսքսի ցուցանիշն ավելացել է 5,1 տոկոսով: Դա 13,6 տոկոսով բարձր է 2019 թվականի սեպտեմբերի ցուցանիշից:

«Ամենից շոշափելի աճել են ցորենի գնանշումները, ինչը պայմանավորված է առեւտրի ծավալների աճով հարավային կիսագնդում արտադրության մակարդարկի հնարավոր նվազման եւ չորային եղանակային պայմանների պատճառով անհանգստությունների ֆոնին, որոնք բացասաբար ազդեցին աշնանացան ցորենի ցանքերի վրա Եվրոպայի շատ երկրներում»,- նշված է զեկույցում:

Աճել են եգիպտացորենի, սորգոյի եւ գարու միջազգային գները: ՖԱՕ-ի՝ կաթնամթերքի գների ինդեքսի մեծությունը գործնականում մնացել է անփոփոխ օգոստոսի համեմատությամբ: Իջել են բրնձի, մսի եւ շաքարի գները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս