Եվրակոմիսարը հայտնել է ԵՄ-ում մամուլի ազատության նկատմամբ բացասական միտման մասին
Արդարադատության եւ իրավունքի գերակայության պահպանման հարցերի եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել է, որ Եվրոպայում նկատվում է բացասական միտում՝ կապված մամուլի ազատության հետ: Համապատասխան կարծիքը նա հայտնել է հոկտեմբերի 8-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։
«Եվրոպայում նկատվում է բացասական միտում մամուլի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների տեղի նկատմամբ: Պատճառները մի քանիսն են,- կարծում է եվրակոմիսարը:- Առաջինն, ինչի վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք, տնտեսական (ասպեկտն) է նոր պլատֆորմների հայտնվելու կամ Google-ի ու թվայնացման արժեքի դերի հետեւանքով»: «Դա նշանակում է, որ բազմակարծության պաշտպանության համար, հնարաոր է, հարկ լինի մամուլին օգնելու արդարացի հիման վրա»,- ճշտել է Ռեյնդերսը:
Բացի դանից, մենք տեսել են հարձակումներ, ահաբեկումներ եւ սպանություններ Մալթայում եւ Չեխիայի Հանրապետությունում: Նաեւ այն, թե ինչպես որոշ երկրներում կա 20-ից մինչեւ 30 բաց գործ հենց միեւնույն լրագրողների դեմ, որոնք հետաքննություններ են վարում»,- հավելել է եվրակոմիսարը: «Մենք (Եվրահանձնաժողովում) պատրաստում ենք իրադրության քարտեզ, բայց նաեւ մտածում ենք օրենսդրական միջոցների մասին, եթե անհրաժեշտ է (լրագրողներին պաշտպանելու համար),- նշել է Ռեյնդերսը:- Կամ եվրոպական մակարդակով իրավաբանների եւ փորձագետների միավորման ստեղծման մասին, որպեսզի այն մատչելի լինի տուժածների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:-0-/34/ եվրակոմիսար, մամուլ, ազատություն, բացասական միտում