Բաժիններ՝

Գերմանիայում ապրիլի սկզբից ի վեր հայտնաբերել են օրական կորոնավիրուսով առավելագույն թվով վարակվածների

Վերջին օրը նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայի 4 058 բնակիչների մոտ (1 200-ով ավելի, քան հոկտեմբերի 7-ին), դա առավելագույն ցուցանիշն է ապրիլի սկզբից իվեր: Ինչպես հոկտեմբերի 8-ին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI, ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը), կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մեկ օրում մահացել է 16 մարդ։

Գերմանիայում աճի ամենաբարձր տեմպերն արձնագրվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին՝ օրական ավելի քան 6 հազար ախտահարված: Այնուհետեւ վիճակարգությունն սկսել է կրճատվել, եւ արդեն մայիսին մտցված սահմանափակումներն սկսել են վերացել: Հուլիսից վարակվածների թիվը կրկին սկսել է աճել: Դա բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ Գերմաիայում կատարում են էապես ավելի շատ թեստեր՝ շաբաթական շուրջ 1 միլիոն: Գերմանիայի բնակիչերը պետք է դիմակներ կրեն խանութներում, տրանսպորտում եւ հասարակական հիմնարկություններում: Մինչեւ տարեվերջ չեղյալ են հայտարարված բոլոր զանգվածային միջոցառումները: Մյունխենում սեպտեմբերի 24-ից դիմակների ռեժիմ են սահմանել նաեւ քաղաքի որոշ հրապարակներում եւ հետիոտն փողոցներում:

Հոկտեմբերի 7-ին իշխանությունները որոշել են ռիսկի գոտիներից բնակիչների համար երկում ուղեւորությունների սահմանափակումներ մցնել: Մասնավորապես, Գերմանիայի բնակիչներն անբարենպաստ համաճարակաբանական իրադրությամբ տարածաշրջաններից չեն կարող ԳԴՀ-ի տարածքում կանգ առնել հյուրանոցներում: Սոսկ չորս դաշնային երկրամասեր չեն առայժմ միացել նոր սահմանափակումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս