Բրազիլիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 5 միլիոնը
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է հինգ միլիոնը: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ երկրում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 5 միլիոն 694-ի, մահացել է 148 հազար 228 հիվանդ: Ապաքինվել է ավելի քան 4,3 մլն մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: