![](/banners/BeFunky-design.jpg)
Երկու մարդ է ռումբի պայթյունից տուժել սիրիական Դերիա քաղաքում
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030825.jpg)
Առնվազն երկու մարդ է ռումբի պայթյունի հետեւանքով տուժել Դերիա քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հարավ-արեւմուտքում: Այդ մասին հաղորդել է սիրիական Al-Ikhbariya պետական հեռուստաալիքը:
«Երկու մարդ վերքեր են ստանցել Դերիա քաղաքի աս-Սաբիլի շրջանում ռումբի պայթյունի հետեւանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դերիայում պայթյուն է որոտացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: